ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հիմնականում դադարեցրել է ռուսական նավթի գնումները։ Ամերիկացի նախագահն այս հայտարարությունն արել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Մոդին դադարեցրել է... հիմնականում դադարեցրել է Ռուսաստանից նավթ գնելը: Նա իմ ընկերն է, և մենք խոսում ենք: Եվ նա ուզում է, որ ես գնամ Հնդկաստան: Մենք կքննարկենք դա, և ես կգնամ այնտեղ», - ասել է ԱՄՆ նախագահը:
Հոկտեմբերի վերջին Reuters-ը հաղորդել էր, որ Հնդկաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններից հետո հնդկական նավթավերամշակման գործարանները 50%-ով կրճատել են Ռուսաստանից նավթի ներմուծումը։ Նավթավերամշակման ընկերությունների ներկայացուցիչները պնդում են, որ նրանք պլանավորում են միայն կրճատել ռուսական հում նավթի գնումները, բայց ոչ ամբողջությամբ վերացնել դրանք։ Հոկտեմբերի 17-ին երկու հնդկական նավթավերամշակման գործարաններ առաջին անգամ ամերիկյան «ԷքսոնՄոբիլ» ընկերությունից գնել են 4 միլիոն բարել գայանական հում նավթ։



