Հնդկաստանի վարչապետը բաց է թողել ԱՍԵԱՆ-ի գագա...

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բաց է թողել Մալայզիայում ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովը՝ Թրամփի հետ հանդիպումից և Պակիստանի վերաբերյալ հնարավոր քննարկումից խուսափելու համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Մոդիի թիմը որևէ օգուտ չի տեսնում Թրամփի հետ Մալայզիայում հնարավոր երկկողմ հանդիպումից, հայտնում են հրատարակությանը աղբյուրները։ Ավելին, Մոդիի և Թրամփի միջև անցյալ շաբաթ տեղի ունեցած հեռախոսազրույցը չի արդարացրել Հնդկաստանի սպասումները։