Հնդկաստանի վարչապետն ընդունել է ՌԴ նախագահի օ...

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ընդունել է Ռուսաստանի նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևին։ Նոյեմբերի 18-ին կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ծովային ոլորտում համագործակցությունը։ Այս մասին Մոդին նշել է X սոցիալական հարթակում գրառման մեջ։

«Մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք ծովային ոլորտում համագործակցության, այդ թվում՝ կապի, հմտությունների զարգացման, նավաշինության և կապույտ տնտեսության ոլորտում համագործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ», - գրել է նա։

Պատրուշևը նոյեմբերի 17-ին ժամանել է Նյու Դելի և բանակցություններ վարել Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության խորհրդական Աջիտ Դովալի, Ծովային անվտանգության ազգային համակարգող Բիսվաջիտ Դասգուպտայի և Նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալի հետ։