Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանքարը մեղադրել է երկրի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուին Չինաստանի հետ տարածքային խնդիր ստեղծելու, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական անդամությունից հրաժարվելու մեջ։
Ըստ նրա՝ դեռևս 1950 թվականին Հնդկաստանի ներքին գործերի նախարար Սարդար Պատելը զգուշացրել է Ներուին Չինաստանի հետ հարաբերություններում «նախազգուշական միջոցներ ձեռնարկելու» անհրաժեշտության մասին։
«Ներուի դիրքորոշումը բոլորովին այլ էր: Նա Պատելին ասել է, որ ինքը չափազանց կասկածամիտ է չինացիների նկատմամբ և նաև ասել, որ ոչ ոք չի կարող հարձակվել մեզ վրա (Հնդկաստանի) վրա Հիմալայներով», – ասել է նա՝ ելույթ ունենալով համաժողովում։
Ջայշանքարն ընդգծել է, որ Հնդկաստանի ներկայիս վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը հաջողությամբ լուծումներ է գտնում անցյալից ժառանգած խնդիրների համար։