«Հնարավորությունների պատուհան է բացվել». Ֆիդա...

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հույս է հայտնել, որ Ստամբուլում մեկնարկող ՌԴ-Ուկրաինա խաղաղ բանակցությունները «թույլ կտան նոր էջ բացել»: Այս մասին դիվանագետն ասել է թուրքական Անթալիայում ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ 

«Թուրքիան մշտապես հանդես է եկել դիվանագիտության միջոցով խաղաղության հասնելու օգտին։ Երեք տարվա տառապանքներից հետո մենք տեսնում ենք, որ հնարավորությունների պատուհան է բացվել։ Հուսով եմ, որ բանակցությունները, որոնք տեղի կունենան Ստամբուլում, թույլ կտան մեզ նոր էջ բացել»,-հայտարարել Է Թուրքիայի արտգործնախարարը։