ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Սպայկա» ընկերության գործին, ասաց.
«Յոթ միլիարդ դրամը մի տարվա ուսուցիչների աշխատավարձը կարող է բարձրացնել 10 %-ով, իսկ հենց այդքան հարկային չարաշահումներ են այս պահին հայտնի «Սպայկա» ընկերությունում»։
«Հնարավոր է` բացվի մախինացիայի մի մե՜ծ շղթա, որը ենթադրաբար չէր կարող գոյություն ունենալ առանց ամենավերևներից հովանավորության։ Հիմա ի՞նչ ենք ուզում։ Հիմա ում մոտենում ես, ասում է՝ ռեստորանս կփակեմ։ Այսինքն` ի՞նչ։ Դե էդ դեպքում ոչ մեկ թող հարց չտա ինձ, թե ինչի՞ թոշակները ցածր են, աշխատավարձերը չեք բարձրացնում։ Որովհետև բոլոր ներդրողները չեն ուզում հարկ վճարել, սպառնում են, որ կփակեն աշխատատեղերը։ Այսինքն` էս ժողովրդին գերի՞ են վերցրել»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ աշխատավարձերը չեն բարձրանում, որովհետև ոմանք հարկեր չեն վճարում:



