«Հաստիքների կրճատման ալիքը հասել է հայկական ԱԷԿ: Ատոմակայանում կրճատում են հիմնականում թոշակի տարիքին մոտ աշխատակիցներին, ինչպես նաև պայմանագրային աշխատողներին:
Այս պահին կրճատվածների թիվը 150 է, սակայն առաջիկայում սպասվում է կրճատումների ևս մեկ՝ ավելի հզոր ալիք, ինչի արդյունքում կկրճատվի 350 աշխատակից»,-գրել է «Ժամանակ» թերթը:
Politik.am-ը հաղորդված տեղեկությունը պարզելու համար խոսեց ատոմակայանի կադրային բաժնի աշխատակիցներից մեկի հետ, ում հավաստմամբ նոր ձևավորված հաստիքացուցակով 151 աշխատակից կրճատվել է, սակայն հետագայում աշխատակցների թվաքանակը նվազեցնելու մտադրություն չունեն․ «Անգամ հնարավոր չէ ատոմակայանում ևս 350 հաստիք կրճատել։ Օպտիմալացման գործընթացքը տեղի է ունեցել կապված պաշտոնային հաստիքներով, որպեսզի ատոմակայանի անվտանգ շահագործմանը հանկարծ անդրադարձ չլինի»։
Աշխատակիցը նաև վստահեցերեց՝ օպտիմալացումը անձնավորված չի եղել, աշխատանքից ազատվել են ինչպես թոշկառուներ, այնպես էլ ոչ թոշակային տարիքի աշխատանիցներ։



