Հնարավարություն ստեղծել ճանաչելու սեփական երկ...

Արդեն շուրջ 2 ամսից ավելի է, որ իմ համար մի նոր աշխարհ եմ բացահայտել` ուսանողության, երիտասարդության, այն էլ արցախցի, շփումը, ընկերությունը, միասին մեր երկիրը ճանաչելն ու նրա դարդ ու ցավից խոսելն ու մեր մասով լուծումներ մտածելն ու գործելը:

Մի քանի ամիս է ինչ Արցախում գործող «Արարիչ» բարեգործական հիմնադրամի «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագիրը մեկնարկել է, որի շնորհիվ յուրաքանչյուր շաբաթ Արցախի տարբեր բուհերի ամենատարբեր ֆակուլտետների թվով 30 ուսանողները իրենց դասախոսական կազմի հետ միասին ժամանում են Երևան և 3 օրերի ընթացքում ունենում հագեցած առօրյա:

Ծրագրի անբաժանելի մասն է այցը Մատենադարան ու Ծիծեռնակաբերդ հուշահամալիր-թանգարան, Երևանի ՏՏ հայտնի կենտրոն Մեր սոֆտ ընկերություն և 256 hub , ծանոթանում ՏՏ աշխարհի հետ, անմասն չեն մնում նաև մշակութային կյանքից` պարտադիր դիտելով երևանյան թատրոնների օրվա ներկայացումները: 
Ծրագրի 3րդ օրը այցելում են Հաղարծին վանական համալիր և Գոշավանք, Դիլիջանի Կենտրոնական Բանկի ուսումնական կենտրոն և իրենց օրը անցկանցնում Դիլիջանում: Խմբերը հանդիպում-քննարկումներ են ունենում նաև հասարակական-քաղաքական գործիչների և գործարարների հետ:

Այս ողջ ծրագիրը իրականություն է դառնում արցախցի երիտասարդ գործարար, Արցախի խոշոր հարկատու, «Կապավոր» ընկերության սեփականատեր, ուղղակի խիստ նպատակասլաց, Արցախով ապրող, առաջադեմ ու լավ մարդ Արման Հակոբջանյանի հովանավորությամբ ու ջանքերով:

Մինչ օրս արդեն Արցախի բուհերի` Արցախի պետական համալսարանի, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի, Մ. Մաշտոց համալսարանի, Գ. Նարեկացի համալսարանի, Ստեփանակերտի պարարվեստի քոլեջի, Ասկերանի և Մարտակերտի ավագ դպրոցների ընդհանուր առմամբ թվով 300 ուսանողներ արդեն իսկ մասնակցել են «Ճանաչիր քո հայրենիքը» խորագրով ծրագրին:

հ.գ. ծրագրի նպատակն է հնարավարություն ստեղծել ճանաչելու սեփական երկիրը և ամրացնել արցախցի երիտասարդների կապը մայր հայրենիքի հետ:

հ.գ. առջևում դեռևս տասնյակ խմբեր են, Արցախի ուսանողության մեծ մասին ներառելով այս ծրագրի մեջ:

Գրում է քաղաքագետ Ազատուհի Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում