«Մուլտի գրուպ» ընկերության նախագահը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ: Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու նախաձեռնությանը:
«Համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն, կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն, մեր նախնական գնահատականը դրական է նախագծի վերաբերյալ, որովհետև կարծում ենք, որ էականորեն կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ, և հուսով եմ, որ համապատասխան մարմինները պատշաճ ժամկետներում հարցը կքննարկեն»,- ասաց վարչապետը:



