Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այցելել է ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հաջիևը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում իրականացվող վերականգնողական և շինարարական աշխատանքները, ականների խնդրի, ադրբեջանա-հայաստանյան սահմանին սահմանային անցակետի տեղադրման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերը տրանսպորտային ներուժի վերաբերյալ մտքեր են փոխանակել:



