Հիմքեր չկան ասելու, որ Զարեհ Սարգսյանը կադրայ...

Մամուլի հրապարակման համաձայն՝  տեղեկություններ կան, որ Սոցապնախարարությունում կադրային քաղաքականությունն իր ձեռքն է վերցրել Զարեհ Սարգսյանը՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի և Փաշինյանի խորհրդական Նաիրի Սարգսյանի հայրը․

«Զարեհ Սարգսյանը դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ երկար տարիներ աշխատել է այդ համակարգում, 1996-ին զբաղեցրել է սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետի պաշտոնը, բայց իրենից հետո բարի հիշողություններ չի թողել։ Հիմա նա յուրայիններին է տեղավորում առանցքային պաշտոններում»- ասված է հրապաակման մեջ։  

Politik.am-ի հետ զրույցում Սոցապնախարարության լրատվական բաժնից հայտնեցին, որ նման տեղեկություններին պարզապես չեն արձագանքում, և չկա հաստատելու կամ հերքելու անհրաժեշտություն։ Հարցին՝ արդյոք հրապարակման համար հիմքեր կան, լրատվականից բացասական պատասխան տվեցին՝ նաև ավելացնելով, որ այդ տեղեկությունը նոր չէ։