Հիմնանորոգվում է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձ...
Հիմնանորոգվում է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհը։ Երկարությունը 5.7 կմ է։
 
«Ճանապարհային դեպարտամենտից» տեղեկացնում են, որ այժմ կատարվում են քանդման, հողային աշխատանքներ, տեղադրվում է նաև ավազակոպճային շերտ։
 
«Ճանապարհը մի քանի տասնամյակ չէր հիմնանորոգվել և գրեթե անանցանելի վիճակում էր։
 
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով»,- ասված է հաղորդագրության մեջ։