ՀՀ–ում ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի 9 700 կգ ընդհանուր քաշով խմբաքանակ։ Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
«Ոչնչացման պատճառը, ըստ ՌԴ-ից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքների, մանկական սննդի չոր, արագ լուծվող, կաթնային և կաթնաթթվային խառնուրդների խմբաքանակներում հայտնաբերված վտանգավոր տոքսինի հնարավոր առկայության ռիսկն է»,- ասված է հաղորդագրության մեջ:



