ՀՀԿ ժամանակ Փաշինյանի միջոցով աշխատել են Քոչա...

Ժողովրդական ասույթն ասում է․ «Ճիշտ բանը կամ ընտանիքի խելառից իմացի, կամ երեխայից»։

Հիմա չգիտենք Հայկ Կոնջորյանը ՔՊ-ի խելապակասն է, թե երեխան, բայց ակնհայտ է, որ օրերս խորհրդարանում առաջին անգամ, փաստորեն, ասեց բան, որի հետ վիճելը անհնար է, քանի որ ճշմարտություն է։

«Հիմա պարոն Քոչարյանն ասում է բա չորս միլիարդ դոլարը։ Հիշեցնեմ, որ չորս միլիարդ դոլարի մասին տեղեկատվությունը հայաստանյան մամուլում հայտնվել է Սերժ Սարգսյանի իշխանության օրոք։ Հիմա, թե Սերժ Սարգսյանն ինչ էր ուզում ձեզ ակնարկել, ես չեմ ուզում մտնել մատի և մատանու արանքը»,-հայտարարեց Կոնջորյանը՝ ի պատասխան Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի իշխանությանն ուղղված քննադատությանը։

Բոլորին է հայտնի, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ դաշտ նետված քարոզական թեզերի մեծ մասի արմատները գալիս են ՀՀԿ-ի իշխանության տարիներից, այդ թվում 4 միլիարդ դոլարի կարողության մասին միֆը։ ՀՀԿ-ի իշխանության տարիներին հատկապես բեջարվում էր Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի, Պողոս Պողոսյանի սպանության մասին քարոզչական միֆերը։ Հիմնական բեջարողներն էին՝ Ստյոպա Սաֆարյան, Նիկոլ Փաշինյան, Արման Բաբաջանյան, Արամ Սարգսյան, Կարմեն Դավթյան (լուսահոգի)։ Հետո պետք է պարզվեր, որ նշված բեջարողները գլխավորապես ֆինանսավորվել են օրվա իշխանությունների կողմից։

Ու հիմա, քանի որ Կոնջորյանը սկսկել է ԱԺ ամբիոնից ճշմարտություն խոսել, ապա լավ կլինի կոնկրետ 4 միլիարդի քարոզչական թեզի վերաբերյալ լրիվ անկեղծ լինի և հաջորդ իր ելույթում ոչ միայն ասի, որ ՀՀԿ իշխանության տարիներին են այդ թեզերը դաշտ նետվել, այլև ասի, որ ՀՀԿ-ն այդ թեզը դաշտ է նետել Նիկոլ Փաշինյանի «Հայկական Ժամանակ»-ի միջոցով։ Միևնույն ժամանակ չմոռանա հիշեցնել հանրությանը, որ Փաշինյանի թերթը ամսական գրեթե 50 հազար դոլար ֆինանսավորում է ստացել Միքայել Մինասյանից։