ՀՀԿ-ն ընդլայնում է միջազգային կապերը, որոնք ծ...

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառում է արել` նշելով, որ քիչ առաջ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դարձավ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության լիիրավ անդամ.

«Որոշումը կայացվել է կազմակերպության՝ Բրյուսելում ընթացող Գործադիր մարմնի նիստին։

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության անդամ են հանդիսանում մոտ 100 կուսակցություն շուրջ 50 երկրներից՝ Եվրոպայից, Լատինական Ամերիկայից, Ասիայից եւ Աֆրիկայից։ Այն հանդիսանում է համաշխարհային խոշորագույն քաղաքական ընտանիքներից մեկը։ Մենք ընդլայնում ենք մեր միջազգային կապերն ու գործունեությունը, որոնք ծառայել և ծառայելու են Հայաստանի եւ Արցախի շահերին»։