ՀՀԿ-ականներն Արցախում են

Այսօր` ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցի առիթով, հանրապետականների պատվիրակությունը՝ Էդուարդ Շարմազանով, Արտակ Զաքարյան,  Մարգարիտ Եսայան, Կարինե Աճեմյան և այլք, մեկնել են Արցախ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ տարածած հաղորդագրությունից: Պատվիրակության անդամները կհանդիպեն ԼՂ ղեկավարության, քաղաքական ուժերի հետ, կայցելեն Թալիշ. պատվիրակությունը 3 տարի առաջ այս օրերին կրկին Թալիշ էր այցելել, որից հետո Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր դրամահավաք` Թալիշը վերականգնելու համար: