Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել:Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 23-ին ժամը 02:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:



