ՀՀ զորքերը ցուցադրում են իրենց կարողություննե...

Օգոստոսի 12-ին մեկնարկել են հայ-ամերիկյան համատեղ «Արծիվ գործընկեր-2025» զորավարժությունները, որոնք կավարտվեն օգոստոսի 20-ին: Կանզասի ազգային գվարդիան մեկնաբանել է զորավարժությունների ընթացքը.

«Կանզասի Ազգային գվարդիայի զինծառայողներն օգոստոսին ընթացող «Արծիվ գործընկեր-2025» զորավարժությունների շրջանակներում հայ զինծառայողների համար դասեր են անցկացնում՝ բժշկական օգնության տրամադրման վերաբերյալ։ Մարզումների ընթացքում համեմատվում են կիրառվող սարքավորումները, իսկ ՀՀ խաղաղապահ բրիգադի զինծառայողները ցուցադրում են իրենց հնարավորությունները։

«Արծվի գործընկեր-2025» զորավարժությունները, որոնք ուղղված են միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակի բարձրացմանը, կառավարման և տակտիկական կապի լավագույն փորձի փոխանակմանը, ինչպես նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածության ամրապնդմանը, ԱՄՆ ցամաքային զորքերի Եվրոպայում և Աֆրիկայում ուսումնական ծրագիրն են։ Դրանցում մասնակցում են ԱՄՆ ցամաքային զորքերի Եվրոպայում և Աֆրիկայում, Կանզասի Ազգային գվարդիայի և ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները։

«Արծիվ գործընկեր-2025» զորավարժությունների ավարտից հետո ԱՄՆ զինծառայողները և նրանց սարքավորումները կվերադառնան իրենց հիմնական ծառայության վայրեր», - ասվում է Պահակազորի հայտարարության մեջ։