
Կարծում եմ՝ հաջորդ ամիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս կհրավիրի։ Այս մասին հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ սա թույլ կտա լրագրողներին խոսել օրակարգային իրական խնդիրների մասին և ձևավորել իրական օրակարգ։ Նա վստահեցրեց, որ թվերն իրենք են խոսում այն մասին, որ հասարակությունն ավելի լավ է ապրում։ Սիմոնյանը վստահեցրեց, որ այժմ տնտեսվարող սուբյեկտները չեն կաշառում հարկային ծառայությունների ղեկավարներին։