ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հոսպիտալացված սուր շնչառական վարակներով դեպքերի շաբաթական վերլուծության համաձայն` 2026թ.-ի 17-րդ շաբաթվա ընթացքում (20.04․2026-26.04.2026) ծանր սուր շնչառական վարակներով (ԾՍՇՎ) նոր դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 32%-ով` կազմելով 59 դեպք:
«Հերացի» կետրոնից հայտնում են, որ ԾՍՇՎ-ով նոր դեպքերը կազմել են ընդհանուր հոսպիտալացվածների 6%-ը` նախորդ շաբաթվա 7%-ի համեմատ։ Ըստ տարիքային խմբերի դեպքերի բաշխման վերլուծության` պարզվել է, որ ընդհանուր դեպքերը բաշխվել են 2 տարիքային խմբերում. 0-4 տարեկանների շրջանում` 59%, 5-14 տարեկանների շրջանում` 41%: Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում հոսպիտալացվածներ չեն եղել:



