
Հայաստանում շահագործման է հանձնվել առաջին խոշոր արդյունաբերական արևային էլեկտրակայանը՝ «Մասրիկ-1»-ը, որը տեղակայված է Գեղարքունիքի մարզում։ Կայանի նախագծային հզորությունը կազմում է 55 Մվտ, իսկ տարեկան էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ շուրջ 24 միլիոն կՎտ/ժ։
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ընդունած որոշումներով «ԷֆԱրՎի Մասրիկ» ընկերության «Մասրիկ-1» արևային կայանը անցել է էլեկտրական էներգիայի արտադրության փուլ և ստացել սակագին։
«Մասրիկ-1»-ը ոչ միայն կարևոր ներդրում է էներգետիկ ոլորտում, այլև Հայաստանի՝ վերականգնվող և մաքուր էներգիայի աղբյուրների զարգացման առանցքային բաղադրիչն է։