Հայաստանում Լիբանանի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:
«Հայաստանում Լիբանանի դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով կորցրել են իրենց հարազատներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում, իսկ մեր մտքերն ու աղոթքներն այս դժվարին պահին մնում են Հայաստանի բարեկամ ժողովրդի հետ »,- նշված է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի դեսպանության էջում: