Սյունիք մարզ այցելության երկրորդ օրը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին և Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին: Հայտնում է ՀՀ-ում ֆրանսիյաի դեսպանատունը։
Քննարկվել են տարածաշրջանի տնտեսական և անվտանգության խնդիրները, ինչպես նաև հանքարդյունաբերության հետ կապված բնապահպանական խնդիրները։ Նշվեց
Կապանի՝ ֆրանսիական քաղաքներից մեկի հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու ցանկությունը։ Դեսպանն այդ հարցում հայտնեց աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը:
Դեսպան Լույոն նաև հնարավորություն ունեցավ ծանոթանալու Արավուս գյուղում իրականացվող Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ծրագրին և հանդիպելու սահմանամերձ այս գյուղի բնակիչներին։ Այս ջերմ հանդիպումը հնարավորություն տվեց ավելի լավ հասկանալ սահմանամերձ բնակավայրերում ապրող հայերի տնտեսական և անվտանգային, ինչպես նաև Ղարաբաղից փախստականներին ընդունելու մարտահրավերները:
Տիկին Լույոն այցելեց «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ և տեղում քննարկում ունեցավ տնտեսության մեջ կանանց դերի և ընտանիքում և հասարակությունում նրանց իրավունքների պաշտպանության թեմաներով:Դեսպանն այնուհետր այցելեց Կապանի ԹՈՒՄՈ տուփ, ինչպես նաև քաղաքի նախկին կայարան, որը վերակառուցւոմից հետո կվերածվի ԹՈՒՄՈ նոր կենտրոնի:
Օրվա ավարտին Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (OFII Arménie) թիմի և Մարդը կարիքի մեջ ՀԿ-ի (People in Need Armenia) թիմի ներկայությամբ դեսպանը բացեց «Նենսի» սրճարանը Կապանում: Ծրագիրը ֆինանսավորվում է Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի «Օգնություն Հայաստանում վերադարձին և վերաինտեգրմանը» ծրագրի շրջանակներում: