ՀՀ-ում բոլոր տնտեսական խաղացողների համար պետք...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ խոսելով մարզի տնտեսակնա պոտենցիալի մասին, նշեց, որ Սևանա լիճը մեր հիմնական և ամենամեծ զբոսաշրջային պոտենցիալ ունեցող վայրերից է.

«Սևանա լիճը մեր երկրի ամենագեղատեսիլ վայրը, բայց պետք է խոստովանենք, որ Սևանա լիճը, նրա շրջապատը և ափերը կրում են վերջին 30 տարում Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների բոլոր շերտերը, հետազոտողը կարող է հստակ արձանագրել՝ պատմական ինչ փուլեր է անցել Սևանը»:

Փաշինյանը ասաց, որ ՀՀ-ում բոլոր տնտեսական խաղացողների համար պետք է ապահովվեն հավասար պայմաններ.«Չեմ ասում, որ արդեն իսկ ապահովվել են, քանի որ մեկ տարվա ընթացքում մեր ձեռնարկած գործողությունները շատ բան փոխել են, բայց պետք է հասկանանք՝ որտեղ են մնացել անարդարության, մենաշնորհային կամ արտոնյալության դրսևորումներ, որ պետք է վերացվեն, ոչ թե ի հեճուկս ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի, այլ հանուն ՀՀ-ում ներդրումային միջավայրի զարգացման»:

Վարչապետը կարևորեց նմանատիպ համաժողովները՝ իբրև հնարավորություն՝ բարձրաձայն մտածելու, թե որտեղ ինչ հնարավորություններ կարող են լինել՝ ներդրումային և տնտեսության զարգացման, ընդգծեց՝ նոր Հայաստանում առանձնահատուկ նշանակություն ունեն բնապահպանական չափանիշները: