
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, Կանզասի ադյուտանտ գեներալի տեղակալ, Կանզասի ցամաքային զորքերի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Քարլին Ուիլյամսի, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների ու բարձրաստիճան այլ զինվորականների հետ դիտարկել է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում անցկացվող «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը»։
Նշվում է, որ բարձրաստիճան հյուրերը հետևել են գործնական վարժանքի ակտիվ փուլին:
Հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր» զորավարժությունները մեկնարկել էին օգոստոսի 12-ին և ավարտվել են օգոստոսի 20-ին։