ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ այսօր ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը դաշնակից երկրների դեսպանների հետ Երևանում մասնակցել է Հիշատակի օրվան նվիրված արարողությանը՝ հարգանքի տուրք մատուցելով Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների զոհերի հիշատակին: