Նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը։ Այդ մասին հայտնել են Գրիգորյանի գրասենյակից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը կայանալու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Բրյուսելում»,–հայտնել են փոխվարչապետի գրասենյակից։
Դեռ հոկտեմբերի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է Բրյուսելում սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ անցկացնել։