ՀՀ տարբեր ներկայացուցիչներ բոլոր հանդիպումներ...

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը վստահեցնում է` գերիների վերադարձի խնդիրը մշտապես Հայաստանի օրակարգում է:

«Հայաստանի տարբեր ներկայացուցիչներ իրենց բոլոր հանդիպումների ժամանակ այս հարցը բարձրացնում են»,- այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Կոստանյանի խոսքով` թեև խաղաղության պայմանագրում գերիների վերադարձի հարց չկա, բայց խաղաղության գործընթացի ընդհանուր տրամաբնության մեջ հարցը բարձրացվում է։

ԱԳ փոխնախարարը նշեց, որ հայկական կողմը մշտապես կապի մեջ է Կարմիր խաչի գործընկերների հետ,  ԱԳՆ-ին տեղեկություն են փոխանցվում գերիների առողջական վիճակի մասին․

«Բացի այդ, մենք ակտիվորեն աշխատում ենք  միջազգային իրավապահ կառույցների ու տարբեր այլ գործընկերների հետ»,- ընդգծեց Կոստանյանը: