Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Հարժիս-Շինուհայր խաչմերուկը (բուք), Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը, Սպիտակի ոլորանները և Սյունիքի մարզի ավտոճանապարհները՝ կցորդով բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։
Շիրակի մարզում տեղում է ձյուն։
Հնաբերդ գյուղում և Ալագյազ-Արթիկ, Ապարան-Նիգավան ավտոճանապարհներին բուք է։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։



