Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկի խաչմերուկից Մեղրի ավտոճանապարհը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյանց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Քաջարան, Գորիս քաղաքներում, Կապան-Գորիս ավտոճանապարհին, «Մեղրու սար» և «Զանգեր»-Սառնակունք կոչվող հատվածներում տեղում է ձյուն։
Ամասիայի տարածաշրջանում բուք է։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։



