ՀՀ ՍԱՏՄ ղեկավարն ու Վրաստանի ՇՄՊԳ նախարարի տե...

Եռօրյա աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գեորգի Խանիշվիլիի հետ։

Ինչպես  հայտնում են ՍԱՏՄ-ից, Գեորգի Խանիշվիլին ներկայացրել է անասնահամաճարակային իրավիճակը Վրաստանում, հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները, հնարավոր զարգացումները։

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, խոսելով այդ բնագավառում Հայաստանում առկա իրավիճակի մասին, կարևորել է կենդանիների անդրսահմանային հիվանդությունների և դրանց դեմ պայքարի համատեղման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվել է գյուղատնտեսության, անասնաբուժության ոլորտում երկու բարեկամ երկրների միջև սերտ համագործակցության, փորձի և տեղեկատվության փոխանակման կարևորությունը։