ՀՀ սահմանին այս պահին կուտակում արձանագրված չ...

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, թե էսկալացիայի վտանգը երբեք չի դադարել։ Նրա խոսքով. «Մենք պատրաստ ենք ամեն գնով պաշտպանելու մեր երկրի յուրաքանչյուր միլիմետր»։

Պապիկյանն անդրադարձել է նաև սահմանին ադրբեջանական ԶՈՒ կուտակումների մասին լուրերին. «ԼՂ շուրջ կուտակումների մասին ՊԲ-ն մշտպապես հանդես է գալիս հայտարարություններով։ Նաև ռուս խաղաղապահներն են դրա մասին ամնենօրյա հաղորդագրություն տարածում։ Ինչ վերաբերում է ՀՀ սահմանին, այս պահին կուտակում արձանագրված չէ, բայց սա չի ենթադրում, որ մենք պետք է մեր աչալրջությունը դադարեցնենք կամ պակասեցնենք»։

Պապիկյանը նաև շեշտել է, որ Հայաստանը չի պատրաստվում պատերազմի. «Մենք մեր խաղաղության օրակարգից չենք շեղվում, բայց սա չի նշանակում, որ մեր երկրի սահմանները կամ տարածքային ամբողջականությունը սակարկելի է»։