Հայաստանի ռազմական ձեռքբերումներն արվում են ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
«Դրանք միտված չեն որևէ երրորդ ուժի դեմ»,- նշեց նա` անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարությանը, երբ ասում են` Հայաստանի ռազմական ձեռքբերումները պետք է սահմանափակվեն: