ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, Ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության համաձայն, ապրիլի 1-3-ը Մոսկվայում կմասնակցեն ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունում ընթացող բանակցություններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:



