ՀՀ ՊՆ-ն զորավարժությունները ՀՀ-ում ոչ նպատակա...

«Ինչպես հայտնեց վարչապետը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժության անցկացումը Հայաստանում համարել է ոչ նպատակահարմար և այդ մասին հունվարի 5-ին պաշտոնական գրությամբ տեղեկացրել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետին»։

Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակի փոխանցմամբ՝ հունվարի 10-ին ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շեգրիկովիչը լրատվամիջոցներին հայտնել է, որ Միացյալ Շտաբը ստացել է ՀՀ ՊՆ պաշտոնական գրությունը և դիտարկում է զորավարժությունը ՀԱՊԿ այլ անդամ պետության տարածքում անցկացնելու հարցը: