
Այսօր՝ հունիսի 2-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը թոշակի անցնելու կապակցությամբ, սեփական դիմումի համաձայն, ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել է Ա. Հովհաննիսյանի խնդրանքը:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն էլ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին հորդորել ազատման դիմում գրել։