ՀՀ նախագահը և Իրաքյան Քուրդիստանի վարչապետն ա...

Դավոսում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ։

ՀՀ նախագահի աշխատակազմից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք օրակարգային հարցերի վերաբերյալ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս ստեղծված ընդհանուր իրավիճակին և ընթացիկ զարգացումներին։