ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մ...

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանը։ Այս մասին տեղեկությունը հաստատեցին ՀՀ  նախագահի աշխատակազմից։

«Նախագահը մասնակցելու է Մայր տաճարի վերաբացման և վերաօծման արարողությանը»,– նշեցին աշխատակազմից։

Ըստ մամուլի տեղեկությունների՝ վերաօծմանը կմասնակցի նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Մինչ այս պահը պաշտոնական արձագանք չկա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության վերաբերյալ, սակայն, տեղեկությունների համաձայն, վարչապետը նույնպես մասնակցելու է Մայր Տաճարի վերաօծման արարողությանը:

Նշենք, որ սեպտեմբերի 28-ին կայանալու է մյուռոնօրհնեքը, իսկ Մայր տաճարի վերաօծման արարողությունը կլինի սեպտեմբերի 29-ին։