ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է անցած տարին:
«2024 թ. Հայաստանը շարունակել է ընդլայնել իր դիվանագիտական կապերը և միջազգային ներկայության աշխարհագրությունը.
Դիվանագիտական հարաբերությունների հաստատում.
Պաղեստինի Պետության ճանաչում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում:
Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Պաղեստինի Պետության վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե։
ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնում.
Ուրուգվայում ռեզիդենտ դեսպանություն
Լյուքսեմբուրգում դիվանագիտական գրասենյակ
Սերբիայում դիվանագիտական գրասենյակ
Կայացվել են ՀՀ ռեզիդենտ դեսպանությունների բացման մասին որոշումներ.
Կիպրոսում
Հունգարիայում
Երևանում բացվել է Կիպրոսի ռեզիդենտ դեսպանությունը»: