ՀՀ-ն պահանջել է դուրս բերել զորքերը սահմանամե...

Հանձնաժողովների նախագահները պետք է համաձայնեցնեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համատեղ սահմանային հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:

Ինչպես հաղորդում է Trend-ը, այդ մասին հինգշաբթի լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա ընդգծել է, որ սահմանների դելիմիտացիան բարդ եւ երկարատեւ գործընթաց է:

 «Կցանկանամ մեկ բան արաձանաքգրել. հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի համատեղ սահմանային հանձնաժողովի ձեւավորումից առաջ Հայաստանը պահանջել է դուրս բերել զորքերը սահմանամերձ տարածքներից: Բայց Ադրբեջանը ցույց տվեց սկզբունքային դիրքորոշում, և զորքերը մնացին իրենց տեղում», - ասել է Բայրամովը: