ՀՀ-ն կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերո...

Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շնորհիվ կշահի այն նախագծերից, որոնք կանցնեն տվյալ երկրի տարածքով։ Նման հույս է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է Sputnik Азербайджан-ը։

Նշենք, որ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինն ավելի վաղ հայտնել էր, որ Երևանն ու Անկարան քննարկել են այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն սահմանների բացման ժամանակ, կամուրջների վերանորոգման, սահմանային վերահսկողության, անցակետերի հետ կապված հարցեր: