Հայաստանը չի ցանկանում ՌԴ սահմանապահների տեղակայումը Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհին՝ Սյունիքում, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական դիվանագիտության 2023 թվականին գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Կարծում եմ՝ մենք չպետք է ամաչենք այն եռակողմ հայտարարությունների գնահատման կարևորության հարցում, որոնք ստորագրվել են 2020-2022 թվականներին: Շատ ցավալի է, որ Հայաստանի համար այնպիսի գործնական, շահավետ բանը, ինչպիսին Սյունիքի մարզով երթուղու բացումն է, մինչ օրս թղթի վրա է մնում»,-ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ պատճառը Երևանի դիրքորոշումն է։ ՌԴ արտգործնախարարի կարծիքով՝ Երևանին ինչ-որ մեկը խորհուրդներ է տալիս այդ թեմայով։



