ՀՀ-ն բարձր է գնահատում խաղաղապահների գործունե...

Ռուսաստանն ու Հայաստանը մշտական կապի մեջ են Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հարցում: Այդ մասին հայտարարել  է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը:  Այդ մասին հայտնում է РИА Новос ти-ն:

ՌԴ նախագահը նաև նշել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով:

«Ռուսաստանը վստահորեն  պահպանում է առաջին տեղը Հայաստանի առևտրատնտեսական գործընկերների թվում», - նշել է ՌԴ ղեկավարը:

Փաշինյանն, իր հերթին, նշել  է, որ 2022 թվականը կարևոր էր ինչպես ՀԱՊԿ - ի, այնպես էլ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների համատեքստում:

ՀՀ վարչապետը նաև խոսել է  Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության դերի մասին:

«Պետք է ընդունել՝ դա բարդ առաքելություն է:   Հայաստանը բարձր է գնահատում  խաղաղապահների գործունեությունը»,- նշել  է Փաշինյանը: