ՀՀ-ն ակտիվ քաղաքական երկխոսություն ունի Հյուս...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների ձևաչափի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Վարչապետը ողջունել է այցը և նշել, որ վերջին տարիներին  Հայաստանն ակտիվ քաղաքական երկխոսություն ունի Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների հետ, տեղի են ունենում բարձրաստիճան մի շարք փոխայցելություններ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ զարգանում է համագործակցությունը նաև մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շրջանակում, մասնավորապես, փորձի փոխանակման, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման ուղղությամբ: Վարչապետն անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ նշել է, որ կողմերն այժմ համագործակցության նոր օրակարգի մշակման ուղղությամբ են աշխատում, ակնկալվում է, որ այն նոր ազդակ կհաղորդի կազմաոլորտ կապերի հետագա ընդլայնմանը:

Հաջորդիվ վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին, սահմանազատման գործընթացին,  տարածաշրջանային զարգացումներին, ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև միջազգային նշանակության թեմաների: