
Հայաստանի կենտրոնական բանկն իր դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանցից գնում է դրամանիշեր (թղթադրամներ/մետաղադրամներ) և ֆինանսական փաստաթղթեր, որոնք տարբեր ժամանակահատվածներում շրջանառության մեջ են եղել պատմական Հայաստանի տարածքում:
ԿԲ-ի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
«ՀՀ կենտրոնական բանկը գնում է միայն այն դրամանիշերը և ֆինանսական փաստաթղթերը, որոնք ունեն բարձր աստիճանի պահպանվածություն և անհրաժեշտ են ՀՀ կենտրոնական բանկի դրամագիտական հավաքածուն համալրելու համար»:
Դրամանիշերի և ֆինանսական հաստաթղթերի գնման նպատակով ՀՀ կենտրոնական բանկում ստեղծված է մասնագիտացված հանձնաժողով, որն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակում (Վազգեն Սարգսյան 6 հասցեով)։ Հանձնաժողովին դրամանիշերը և ֆինանսական փաստաթղթերը ներկայացնելու համար անհրաժեշտ է առաջարկվող նյութերի բարձր որակի լուսանկարները ուղարկել robert.kocharyan@cba.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 010-592592 (ներքին՝ 0664, 0665, 0666) հեռախոսահամարով։