ՀՀ կառավարությունը 115 մլն դրամ կհատկացնի Լաչ...

ՀՀ կառավարությունը մոտ 115 միլիոն դրամ կհատկացնի՝ Լաչինի միջանցքի փակման հետևանքով Սյունիքի ու Երևանի հյուրանոցներում ապաստանած արցախցիների ծախսերի փոխհատուցման համար։

Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության այսօրվա նիստի օրակարգում։

Ըստ որոշման հիմնավորման՝ դեկտեմբերի 12-ից սկսած՝ Երևան քաղաքի և Գորիս համայնքի 17 հյուրանոցում հյուրընկալվել է շուրջ 506 քաղաքացի։

96 միլիոն դրամը Կառավարությունը կհատկացնի Սյունիքի մարզպետարանին՝ հյուրանոցների ծախսերի փոխհատուցման համար, իսկ 18 միլիոնը՝ Երևանի քաղաքապետարանին։