ՀՀ իշխանությունը վաղուց վերածվել է պատերազմ,...

ԱԺ «Պատիվ ունեմ» խբակցության պատգամավոր, անվտանգային հացերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունները կրկին ակտիվ քննարկումների փուլ են մտել:

Չնայած ներկայումս քննարկման մեջ գտնվող փաստաթղթի տեքստը հանրայնացված չի, սակայն կողմերի` փաստաթղթի հիմքում ներկայացվող սկզբունքներն արդեն ցույց են տալիս, որ ՀՀ և Արցախի կենսական շահերն այնտեղ արտացոլված չեն:

Եվ մեկ այլ կարևոր հանգամանք. Հայաստանը բարձրագույն մակարդակով պնդում է, որ եթե նույնիսկ փաստաթուղթ ստորագրվի, ապա դեռ չի նշանակում, որ դա դրույթներն Ադրբեջանը կկատարի կամ պատերազմ այլևս չի լինի:

ՀՀ իշխանությունը վաղուց վերածվել է պատերազմ, աղետ և անպաշտպանություն խորհրդանշող ռեժիմի»։