ՀՀ իշխանությունները հավասարազոր պարտականությո...

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 3-ին ժամը 11։00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Իսկ  Լաչինի միջանցքի հարցում իշխանության տոտալ անտարբերությանը վերաբերող հարցին ի պատասխան պատգամավորն այս կերպ  արձագաքեց․

 «Իրականում գործողությունները, որոնք իշխանությունը նախաձեռնում է, սարսափելի թերի է, իշխանությունը չի օգտագործում այն բոլոր գործիքակազմերը, որոնք ունի և այն թեզը, որ շրջանառում է  իշխանությունը, թե Լաչինի միջանցքի հարցով Ադրբեջանի հետ  չեն բանակցում, շատ ավելի նեղ կացության մեջ է  դնում Արցախի Հանրապետությանը, դա մղում է Արցախի իշխանություններին ոչ հավասար պայմաններում բանակցել Ադրբեջանի հետ։ Այս առումով, իրոք, իշխանությունների գոծողությունները խիստ վտանգավոր են, բայց նաև իշխանությունների վրա հանրային ճնշումը ստիպում է որոշակի, առնվազն հանրությանը մի քիչ ավելի հանգստացնող քայլեր ձեռնարկել։

Անցնող 50 օրերի  ընթացքում ամենամեծ վտանգավորությունն իշխանության այն թեզն է, որ  Լաչինի միջացքի բացելու պատասխանատուն ռուսական կողմն է և ռուս խաղաղապահները, թեև  նոյեմբերի 9-ի հայտարարության տակ դրված է  երեք երկրների, այդ թվում Հայաստանի ստորագրությունը և  Հայաստանի իշխանությունը Լաչինի միջանցքը բացելու հետ կապված ունի հավասարազոր պարտականություն»,-ասաց պատգամավորը։

Մանրամսն՝ տեսանյութում։