ՀՀ իշխանությունն ակնկալում է Թուրքիայի աջակցո...

Երևանն Անկարային խնդրել է նպաստել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Թուրքիան ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ: «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ, այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Նյու-Յորքում կայացած  ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից վերադառնալիս, ինքնաթիռում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ։

«Եթե դիտարկենք հարգելի Փաշինյանի մոտեցումները, ապա բացասական միտում չենք տեսնում։ Նրանք մեզանից՝ Թուրքիայից, ակնկալում են աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում, բարիդրացիություն հաստատելու հարցում։ Մենք էլ այդ նպատակն ենք հետապնդում և ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ  Ադրբեջանը ևս խաղաղություն է ցանկանում։