
«Հրապարակը» գրում է ․ Վերջին ամիսներին ՀՀ իշխանություններն արտասովոր լոյալություն են դրսեւորում Արցախի հետ կապված հարցերում։ Մինչդեռ ամիսներ առաջ հոխորտում էին, թե չեն հանդուրժելու պետություն պետության մեջ, սպառնում էին արցախցի գործիչներին, թե մտքներով չանցնի՝ պահպանել Արցախի պետական ինստիտուտները: Նրանք ծպտուն չհանեցին Արցախի Սահմանադրությունը փոխելու ժամանակ, որով հնարավոր է դառնում նախագահի եւ խորհրդարանի ինստիտուտները պահելը, ոչ էլ Սամվել Շահրամանյանի կողմից Արցախի լուծարման հրամանագրի հրապարակման ժամանակ: Լռում են նաեւ հիմա, երբ մինչեւ եկող շաբաթվա վերջ ԱՀ խորհրդարանը նոր նախագահ է ընտրելու։ Մեր աղբյուրներն ասում են, որ ՀՀ իշխանությունները Ռուսաստանից զգուշացում են ստացել, եւ դրանով է պայմանավորված նրանց լռությունը: Ասվել է, որ Արցախի պետական ինստիտուտները պետք է գոնե ֆորմալ առումով պահպանվեն, եւ Արցախի հարցը վերջնականապես չպետք է փակվի։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 23․ 05․ 25 թ համարում։